ԶԼՄ-ներն իմացել են Ռաքքայի վրա քրդերի և արաբ աշխարհազորայինների հարձակման նախապատրաստման մասին

Armenpress 16:27, 26 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» մայրաքաղաք համարվող սիրիական Ռաքքայի վրա ծավալուն հարձակումը նախատեսվում է սկսել 2017թ. ապրիլին, հայտնել են ԱՄՆ-ի աջակցությամբ գործող Սիրիայի Դեմոկրատական ուժերի ներկայացուցիչները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացնում է՝ վկայակոչելով  «Ինտերֆաքս»-ը։

ԶԼՄ-ները մարտի 26-ին հայտնել են, որ քուրդ և արաբ աշխարհազորայիններին հաջողվել է ԻՊ-ի գրոհայիններից գրեթե ամբողջությամբ հետ գրավել   Ռաքքայի մատույցների Ալ Քարմա քաղաքը, ինչը դիտարկվում է որպես Ռաքքայի վրա հարձակման նախապատրաստում։

Ներկայում Ռաքքայի շուրջ օղակը սեղմվում է, աշխարհազորայիններն աստիճանաբար  քաղաքին մոտենում են տարբեր ճակատներում, նշում են ԶԼՄ-ները՝ հղում անելով տարբեր աղբյուրներ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am