Ղազախստանը լավ թիմ ունի. Գևորգ Ղազարյան

Armenpress 17:57, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանի կարծիքով ղազախները լավ թիմ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ղազարյանը: «Շատ լավ հիշողություններ ունեմ Ղազախստանի առաջնությունից: Ուրախ եմ, որ խաղացել եմ «Շախտյոր»-ում: Լավ ընկերներ եմ ձեռք բերել այնտեղ: Այդ ժամանակների թիմից, այսօր հավաքականում խաղում են մի քանիսը: Ղազախստանը  լավ թիմ ունի»,-ասաց Ղազարյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` 20:00-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am