ԵՄ գագաթնաժողովն Իտալիայում ընթանում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո

Armenpress 15:44, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի համաձայնագրի 60 ամյակին նվիրված Եվրամիության անդամ 27 երկրների գագաթնաժողովն Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Իտալիայի իշխանությունները նախազգուշանում են հնարավոր անկարգություններից, որոնք կարող են տեղի ունենալ միասնական Եվրոպայի կողմնակիցների ու ընդդիմադիրների կողմից կազմակերպվելիք ցույցերի ժամանակ:

ԵՄ առաջնորդները հավաքվել են Palazzo dei Conservatori պալատում: Գագաթնաժողովի պաշտոնական մասի ավարտին ակնկալվում է ստորագրել պատմական հռչակագիր, որով հստակեցվելու են ԵՄ ապագա զարգացման հիմնական ուղղությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am