ԵՏՀ կոլեգիայի նախարարը կարևորում է ԵԱՏՄ երկրների կապի ոլորտի նախարարների պարբերական հանդիպումները

Armenpress 20:47, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտը ղեկավարող նախարարները մարտի 24-ի անդրանիկ նիստին քննարկել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր և եկել եզրակացության, որ հարկավոր է ամբողջացնել ոլորտի աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը: Նա հույս հայտնեց, որ մյուս հանդիպմանը կներկայացնեն իրենց առաջարկներն այն մասին, թե ինչպիսի առաջընթաց են ունենալու:

«Ամենակարևորն այն է, որ մենք պայմանավորվել ենք՝ մեզ հարկավոր է պարբերաբար հանդիպել և կիսվել տեսակետներով, որոնք կապված են կապի և հեռահաղորդակցության ոլորտներին, ինչպես նաև ԵԱՏՄ-ում թվային տարածության ձևավորման շուրջ»,- ասաց Կարինե Մինասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am