Հայաստանում նորածիններին առավել հաճախ տրվող անուններն են Դավիթն ու Մարին

Armenpress 14:46, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում նորածիններին առավել հաճախ տրվող անուններն են տղաների դեպքում Դավիթը, աղջիկների դեպքում` Մարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ արդարադատության նախարարության միասնական վիճակագրական շտեմարանը, 216 տղայի տրվել է Դավիթ անունը, 177 տղայի` Նարեկ, 131 տղայի` Հայկ, որին հաջորդում է Գոռը, այնուհետև Տիգրանը:   

Աղջիկների դեպքում առաջատար Մարի անունը տրվել է 163 երեխայի, չնչին տարբերությամբ հաջորդում է Մարիա անունը, որով կնքվել է 162 երեխա, 161 երեխայի էլ տրվել է Մանե անունը, որին հաջորդում են Նարեն, Մարիամը:

ՀՀ արդարադատության նախարարության միասնական վիճակագրական շտեմարանի տվյալներով ընթացիկ տարում հանրապետությունում գրանցվել է 7 հազար 720 կենդանի ծնունդ` ըստ ծննդյան վայրի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am