Tissot-ը ցուցադրել Է կանացիության իր ըմբռնումը

Armenpress 13:09, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամացույցների Tissot շվեյցարական ընկերությունը BaselWorld-ով ցուցադրել Է Femini-T նոր կանացի ժամացույցները՝ կվարցային մեխանիզմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մոդելի ձեւի ընտրության վրա ազդել են պատմական ոսկե ժամացույցները, որոնք Tissot-ը թողարկել Է 60-ական թվականներին: Պողպատե կորպուսը պատրաստված Է բարձիկի տեսքով, իսկ թվահարթակը պատրաստված Է սադաֆից կամ զարդարված Է Top Wesselton ադամանդներով: Տարբերակներ են առաջարկվում պողպատից, ինչպես նաեւ վարդագույն կամ դեղին ոսկով PVD- պատվածքով պողպատից՝ պողպատե թեւնոցի կամ կաշվե գոտու վրա: 
Tissot-ը ժամացույցների շվեյցարական ընկերություն Է, որը հիմնադրվել Է 1853 թվականին Լե Լոկլ քաղաքում (Յուրայի կանտոն, Շվեյցարիա): Տարբեր ժամանակներում եղել եւ մնում Է MotoGPTM, FIM World Superbike, FIBA, AFL, RBS 6 Nations Rugby մարզական ընկերությունների եւ հեծանվասպորտի, սուսերամարտի եւ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունների պաշտոնական ժամանակաչափորդն ու գործընկերը: Ընկերությունը մտնում Է Swatch Group կորպորացիայի մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am