Էրդողանը Եվրոպային կոչ է արել հարգել մարդու իրավունքները

Armenpress 17:50, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպային կոչ է արել հարգել մարդու իրավունքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Եվրոպական երկրները պետք է հարգեն մարդու իրավունքները, հակառակ դեպքում նրանց բնակչությունը չի կարող «քայլ կատարել» աշխարհում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

«Ես ևս մեկ անգամ դիմում եմ եվրոպացիներին. Թուրքիան այն պետությունը  չէ, որի նախարարներին  կարելի  է  չնդունել : Այսպիսի գործողությունների ականատես է լինում ողջ աշխարհը: Եթե դուք շարունակեք այս ամենը, Արևմտյան երկրների բնակիչները չեն կարողանա որևէ քայլ կատարել աշխարհում: Այդ իսկ պատճառով մենք Եվրոպային առաջարկում ենք հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները»,-  ավելացրել է Էրդողանը:

Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Գերմանիայի և Հոլանդիայի իշխանությունները արգելել են Թուրք նախարարների Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կախված քարոզչական այցերն ու  ելույթները:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 16-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am