Ֆլորիդայում փրկել են անձրեւատարի մեջ հայտնված ալիգատորին

Armenpress 15:10, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում փրկել են կոյուղու ելանցքում հայտնված ալիգատորին: Միջադեպը տեղի Է ունեցել Օլդսմար քաղաքում: Սողունը փորձել Է կոյուղուց դուրս գալ հեղեղատարով, բայց նրա փորձերը հաջողությամբ չեն պսակվել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին: 

Ականատեսները կանչել են գազանորսի, եւ նա ազատել Է սողունին: Դատելով կադրերից, որը նկարահանել Է տեղացի բնակիչ Ջոն Ռուելը, տղամարդն ստիպված Է եղել մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ելանցքից դուրս բերի ալիգատորին: Նշվում Է, որ ալիգատորը չի տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am