Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Armenpress 09:40, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Քալի վերջին հայտարարության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Քալը գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան շարունակ փորձել է իրեն համոզել, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենը, սակայն դա թուրքական կողմին չի հաջողվել:

Թուրքիայի ԱԳՆ-ում Դաշնային հետախուզական ծառայության ղեկավարի նման հայտարարությունն անվանել են գյուլենականների նկատմամբ հովանավորչության դրսևորում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am