Մոուրինյոն նախընտրում է հաղթել Եվրոպայի լիգայում, քան լինել 4-րդը Պրեմիեր լիգայում

Armenpress 11:33, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախընտրում է հաղթել Եվրոպայի լիգայում, քան լինել 4-րդը Պրեմիեր լիգայում:

«Կնախընտրեի, որ հաղթեինք Եվրոպայի լիգայում, քանի որ այն հնարավորություն կտա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղերին: Սակայն, հնարավոր է, որ մենք չհաղթենք Եվրոպայի լիգայում, այդ դեպքում հարկավոր է Պրեմիեր լիգայում 4-րդ տեղով ավարտել պայքարը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 52 միավորով 5-րդ տեղում է: Առաջատար «Չելսի»-ին ունի 69 միավոր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am