Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է

Armenpress 09:48, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կատարվում են ճանապարհների մաքրման և ախող, ավազով մշակման աշխատանքներ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am