Բռնցքամարտիկ Հովհաննես Դանիելյանը դարձել է Chemistry Cup 2017-ի արծաթե մեդալակիր

Armenpress 16:30, 18 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դանիելյանը դարձել է Chemistry Cup 2017 մրցաշարի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Հալլե քաղաքում ընթացող մրցաշարում 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը եզրափակչում մրցում էր Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Էկվադորի ներկայացուցչի դեմ:

Chemistry Cup 2017-ին Հայաստանը ներկայացնում էին 3 մարզիկներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am