ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

Armenpress 10:19, 17 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնը մարտի 30-ին կայցելի Թուրքիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական HaberTurk հեռուստաընկերությանը հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո սա արտգործնախարարի մակարդակով առաջին այցն է Թուրքիա:

Ասիայի երկրներով կատարելիք շրջագայության ընթացքում Թիլերսոնը լինելու է նաև Ճապոնիայում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am