ԱՄՆ-ում Քիմ Քարդաշյանի գրքերը ոչնչացրած 74-ամյա տղամարդը ձերբակալվել է

Armenpress 12:55, 13 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում 74-ամյա տղամարդը  ձերբակալվել է Հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի գրքի` «Սելֆիշ»-ի մի քանի օրինակ ոչնչացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Huffington Post-ը:

74-ամյա տղամարդը վնասել էր Քարդաշյանի սելֆիները (ինքնանկար) պարունակող գրքի վեց օրինակ` դրանց վրա կարմիր հեղուկ լցնելով: Գլասթոնբերիի ոստիկանական բաժնից հայտնել են, որ տղամարդը գրքերի կողքին թողել էր մի երկտող, որտեղ նա հայտնում էր «իր հակակրանքը տիկին Քարդաշյանի և նրա նման մարդկանց նկատմամբ»:

19.99 ԱՄՆ դոլար արժեցող գրքի ոչնչացման համար ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել 2 հազար 500 ԱՄՆ դոլարի դիմաց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am