Մհեր Սեդրակյանը որոշել է դուրս գալ քաղաքականությունից և զբաղվել բիզնեսով

Armenpress 15:59, 27 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը քաղաքականությունից դուրս գալու որոշում է կայացրել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տեղ չի գտել ՀՀԿ-ի համամասնական և տարածքային ցուցակներում, ընդգծեց, որ չի ցանկացել, քանի որ որոշել է դուրս գալ քաղաքականությունից:

«Ես չեմ ցանկացել ցուցակում լինել: Որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից և զբաղվել բիզնեսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց պատգամավորը:

Նա հավելեց, որ որևէ մեկից նեղացած չէ, պարզապես նման որոշում է կայացրել: Սեդրակյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե իր որդուն «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ներառելու հարցով քննարկումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am