Փոլ Վերհովենի «Նա» ֆիլմն արժանացել է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակին
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոլ Վերհովենի «Նա» ֆիլմն արժանացել է Ֆրանսիայի «Սեզար» մրցանակաբաշխությունում գլխավոր մրցանակին: Իզաբել Յուպերը ճանաչվել է լավագույն դերասանուհի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Գազետա.ռու պարբերականը, լավագույն ռեժիսորի համար մրցանակը շնորհվել է Քսավիե Դոլանին «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմի համար:
«Սեզարը» Ֆրանսիայի ազգային կինոմրցանակն է։ Շնորհվում է սկսած 1976 թվականից Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից (Académie des arts et techniques du cinéma)։ Մրցանակն իր անվանումը ստացել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունից։
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ