Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը 2003-ից իր վեր առաջին անգամ այցելել է Իրաք

Armenpress 14:56, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Իրաքի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Ալ-Ջուբեյրը շաբաթ օրը հանդիպել է Իրաքի իր գործընկեր Իբրահիմ ալ-Ջաֆարին:

Անանուն աղբյուրը նշել է, որ սա Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի առաջին այցն է Իրաք սկսած 2003 թվականից:

«Այս այցն ուղղված է հարաբերությունների վերականգնմանը և այն ավելի կայուն դարձնելուն, ինչպես նախկինում: Սա նման բնույթի առաջին այցն է»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am