Պայթյուններ սիրիական Հոմս քաղաքում. կան տասնյակ զոհեր

Armenpress 14:35, 25 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահապարտների իրականացրած պայթյունների հետևանքով սիրիական Հոմս քաղաքում զոհվել է առնվազն 42 մարդ: Քաղաքի իշխանությունները հաստատել են հարձակումների մասին տեղեկատվությունը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է  BBC ռուսական ծառայությունը:

Նրանց  տվյալներով, զոհվել է առնվազն 20 մարդ:  «Պայթյունն իրականացրել է ամենաքիչը 6 մահապարտ, որոնք պայթեցրել են իրենք իրենց քաղաքի պետական անվտանգության ծառայության և ռազմական հետախուզության շենքերի մոտ», - ասել է Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռախմանը: Զոհերի թվում բարձրաստիճան զինվորականներ կան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am