Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա բուժզննումից հետո. Մխիթարյան

Armenpress 00:55, 23 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլիազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր վնասվածքի մասին:

«Աջ ազդրիս ետևի մկանն է ցավում: Եղավ դրվագ, երբ արագացում կատարեցի, որպեսզի հասնեմ գնդակին և հենց այդ պահից հետո ցավ զգացի: Վնասվածքիս լրջությունը պարզ կդառնա վաղը՝ բուժզննումից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը մեջ է բերոմ ՀՖՖ-ն:

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան «Սենթ Էթիեն»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում Մխիթարյանը փոխարինվեց 25-րդ րոպեին վնասվածքի պատճառով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am