Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ- Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ