«Ֆեյսբուք»-ը 3 օրով արգելափակել է ՌԴ նախագահի` ինտերնետի հարցերով խորհրդականի էջը

Armenpress 19:47, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը երեք օրով արգելափակել է Ռուսաստանի նախագահի ինտերնետի հարցերով խորհրդական Գերման Կլիմենկոյի էջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին В Контакте սոցիալական կայքի իր էջում հայտնել է Կլիմենկոն:

Նա ներկայացրել է «Ֆեյսբուք»-ից  համապատասխան ծանուցումը, ըստ որի Կլիմենկոյի հրապարակած նյութերին հասանելիությունը փակված է, քանի որ դրանցում հեղինակային իրավունքի խախտում կա: Նախագահի օգնականը պարզաբանել է, որ խոսքը օգտատեր Ստալիկ Խանկիշիևայի գրառումները վերահրապարակելու մասին է, ում հետ ինքը վերջին օրերին վիճաբանել է սոցիալական ցանցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am