Վրաստանի խորհրդարանի պատգամավորներից 41-ը միլիոնատերեր են

Armenpress 16:27, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից երկրի խորհրդարանում ընտրված 115 պատգամավորներից 37-ը միլիոնատերեր են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Մոնիթորինգի կենտրոնը՝ մեդիատոր» ոչ կառավարական կազմակերպության հետազոտության արդյունքները:  
Ուսումնասիրությունն անցկացվել Է ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերի հիման վրա: 
Միլիոնատեր-պատգամավորների ցուցակը գլխավորում Է Շոթա Շալելաշվիլին՝ 34 մլն 907 հազար լարի (մոտավորապես 13 մլն դոլար): Երկրորդ հորիզոնականում Մաքրախիձեն Է՝ 12 մլն 733 հազար լարի (մոտավորապես 4,8 մլն դոլար), երրորդ տեղն զբաղեցնում Է Բեկա Օդիշարիան՝ 12 մլն 414 հազար լարի (մոտավորապես 4,6 մլն դոլար), հաղորդել Է Sputnuk-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am