Էմինեմի եւ Ռիհաննայի երգը կատարող թութակը ցանցի աստղ Է դարձել

Armenpress 14:42, 22 Փետրվար, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում մեծ տարածում Է ստանում այն թութակին ներկայացնող տեսանյութը, որը կատարում Է ամերիկացի ռեփեր Էմինեմի եւ փոփ-երգչուհի Ռիհաննայի The Monster երգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակի հեղինակները երգող թռչունին ներկայացնող կադրերը զետեղել են օրիգինալ երաժշտական հոլովակում՝ փոխարինելով Ռիհաննայի վոկալ պարտիան: Մի քանի օգտատերեր բարձր են գնահատել թութակի տաղանդը, նշելով, որ նա երգը երգչուհուց վատ չի կատարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am