Հայաստանի բանակն ավելի քան մարտունակ է. ՀՀ պաշտպանության նախարար

Armenpress 11:51, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերի պատրաստությունն իրականացվում է շատ բարձր մակարդակով:  Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հայաստանում կառավարման համակարգի որակը շատ բարձր է, զինուժի սպայական կազմը և բոլոր այն մարդիկ, որոնք ներգրավված են զինուժի կառավարման համակարգում, շատ լուրջ մարտական ուղի են անցել, ունեն ակադեմիական ռազմական կրթություն: Վստահ եմ, որ տարածաշրջանին ծանոթ փորձագետների համար գաղտնիք չէ,  որ Հայաստանի զինուժի պատրաստվածության մակարդակն էականորեն գերազանցում է «մարտունակ» արտահայտությանը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ պաշտպանության կազմավորման գործում շատ կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին:«Դա, մասնավորապես, վերաբերում է սպառազինությունների գնման համակարգին, գործընկերներ փնտրելու արդյունավետությանը և այնպիսի սպառազինությունների ներդրմանը, որոնք ունակ են համարժեք պատասխանել առկա ռիսկերին ու սպառնալիքներին», - ասել է Վիգեն Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am