Իրանում ռուսական ընկերությունների համար նավթի եւ գազի շուրջ գործարքների ներուժը շուրջ 20 մլրդ դոլար Է

Armenpress 10:49, 22 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Իրանում նավթի եւ գազի արդյունահաման եւ հետախուզման պարտավորագրերի ներուժը, որոնց կարող են մասնակցել ռուսական ընկերությունները, գնահատել Է շուրջ 20 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ են ցուցադրվել փետրվարի 22-ին:
«Մեր ընկերությունները որոշակի հետաքրքրություն ունեն կոնկրետ հանքավայերերի նկատմամբ: Ընդհանուր առմամբ մեր գնահատմամբ՝ այդ ուղղությամբ գործարքների ներուժը կարող Է արտահայտվել մոտավորապես 20 մլրդ դոլար գումարով»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am