Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահը զրկվել է պատգամավորական մանդատից

Armenpress 17:31, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդմետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղին զրկել են պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

2016 թվականի նոյեմբերից կալանավորված Յուքսեքդաղի դեմ դատարանի կայացրած որոշումից հետո այն ներկայացվել է մեջլիսին: Փետրվարի 21-ին մեջլիսի նիստի ժամանակ հայտարարվել է, որ Ֆիգեն Յուքսեքդաղը զրկվում է պատգամավորական մանդատից:

Յուքսեքդաղի դեմ դատական գործ է հարուցվել «հավաքների և ցույցերի օրենքին ընդդիմանալու», «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու», «հանցանք գործելու դրդելու» մեղադրանքներով: Նրան սպառնում է 30-83 տարվա ազատազրկում:

Նրանից բացի կալանավորված են կուսակցության 11 անդամ պատգամավոր, այդ թվում և մյուս համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am