Սինգապուրի երկնքում «հրե ծիածան» Է երեւացել

Armenpress 14:42, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի բնակիչներին հաջողվել Է հազվագյուտ բնական ֆենոմեն տեսնել. կղզու երկնքում 15 րոպե արտասովոր ծիածան Է երեւացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Երկնքում բազամագույն լուսարձակումը հայտնվել Է փետրվարի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին:  
Ամենայն հավանականությամբ, դա եղել Է այսպես կոչված «հրե ծիածան»՝ հազվագյուտ օպտիկական Էֆեկտ մթնոլորտում, որն արտահայտվում Է հորիզոնական ծիածանի առաջացմամբ: Ֆենոմենը հայտնվում Է որոշակի պայմաններում. երբ Արեւը հորիզոնից բարձր Է 58 աստիճան, երկնքում փետրավոր ամպեր են, իսկ ամպերում սառցի բյուրեղները դասավորված են հորիզոնական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am