Արոնյանը կրկին կիսեց միավորը

Armenpress 11:50, 21 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժայում տեղի են ունենում ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երրորդ տուրի հանդիպումները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կարճատև պայքարից հետո` 20-րդ քայլում, կողմերը հաշտություն կնքեցին:Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել նաև Վալեխո-Նեպոմնյաշչի, Ռյազանցև-Լի Չաո պարտիաները:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը Մաքսիմ Լագրավն է՝ 25 միավորով: Լևոն Արոնյանն ունի 1,5 միավոր և 5-րդ տեղում է:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am