Կոլումբիայի նախագահն այցելել Է զինաթափման գործընթացն սկսած ապստամբներին

Armenpress 10:40, 21 Փետրվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը փետրվարի 20-ին այցելել Է այն անցումային գոտիներից մեկը, որտեղ տեղի Է ունենում Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶՈՒ) ապստամբների կենտրոնացման եւ զինաթափման գործընթացը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պատմակա՛ն նորություն: Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը հավաքվում են զինաթափման համար, այժմ մեր հերթն Է, որպեսզի միասին կառուցենք խաղաղություն, որը մեք այնպես ցանկանում Էինք»,- գրել Է Սանտոսը Twitter-ի՝ իր միկրոբլոգում՝ ամփոփելով Պուտումայոյի դեպարտամենտում այդ գոտի այցելության արդյունքները: 
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Սանտոսը եւ ԿՀԶՈՒ-ի առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվեռին՝ Տիմոչենկո մականունով, ստորագրեցին երկրում հաշտության վերջնական համաձայնագիրը, որը պետք Է վերջ դնի ավելի քան կեսդարյա ներքին հակամարտությանը, որը 220 հազար մարդու կյանք Է խլել: Այժմ սկսվել Է ապստամբական ուժերի անմիջական զինաթափումը:     
Սանտոսի խոսքով՝ զինաթափման գործընթացն անդառնալի բնույթ Է կրում: «Մեզ դժվարին ճանապարհ Է սպասում, դեռեւս մնում են բազմաթիվ խոչընդոտներ, մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ Է հաղթահարել, բայց մենք հասանք այս անդառնալի փուլին»,- Կոլումբիայի ղեկավարի խոսքից մեջբերում Է անում La.Fm ռադիոկայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Լուսանկարը`   AFP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am