Մահացել է ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Չուրկինը

Armenpress 21:34, 20 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում հանկարծամահ է եղել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիտալի Չուրկինը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը: 

Չուրկինը մահացել է իր 65-ամյակի նախորդ օրը: ՌԴ ԱԳՆ-ն խորը ցավակցություն է հայտնել Չուրկինի ընտանիքի անդամներին ու բարեկամներին:

Չուրկինը դիվանագիտական աշխատանքում էր 1974թ-ից ի վեր: 2006թ-ից զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am