ՄԱԿ-ը հայտարարել Է Հարավային Սուդանում տիրող սովի մասին

Armenpress 16:37, 20 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարել Է Հարավային Սուդանի առանձին շրջաններում տիրող սովի մասին: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային  ծրագրի տվյալներով, երկրի գրեթե 100 հազար բնակիչներ առաջիկայում կարող են սովից մեռնել, եթե երկրին բավարար ծավալով հումանիտար օգնություն չհասցվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հարավային Սուդանի շուրջ 1 մլն բնակիչներ հայտնվել են սովի եզրին. ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նրանցից ավելի քան 250 հազարը երեխաներ են: Ընդամենը թերասնումից Հարավային Սուդանում տառապում Է երկրի բնակչության 40 տոկոսը կամ 4,9 մլն մարդ:
ՄԱԿ-ը վերջին վեց տարվա ընթացքում առաջին անգամ Է հայտարարում զանգվածային սովի իրադրության մասին: 
Որոշակի երկրում կամ տարածաշրջանում սովի մասին հայտարարություն կարող Է արվել, եթե ընտանիքների առնվազն 20 տոկոսը տառապում Է սաստիկ թերասնումից եւ ինքնուրույն ոչ մի ձեւով  չի կարողանում լուծել այդ խնդիրը, կամ եթե բնակչության 30 տոկոսը տառապում Է խիստ թերասնումից, իսկ սովից օրական առնվազն երկու մարդ Է մահանում բնակչության յուրաքանչյուր 10 հազարի հաշվով:
Պարենամեթրքի հետ կապված առավել բարդ իրադրություն Է ստեղծվել երկրի հյուսիսի Վահդա (Յունիտի) նահանգում: Ինչպես ընդգծում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները, չնայած հումանիտար կազմակերպությունների ջանքերին, Հարավային Սուդանին մատակարարվող պարենամթերքը չի բավականացնում առավել շատ տուժած տարածաշրջանների բոլոր սովյալներին օգնելու համար:
Հարավային Սուդանն անկախություն Է հռչակել 2011 թվականին: 1998 թվականին, երբ երկիրը դեռ պայքարում Էր Սուդանից անկախանալու համար, ժամանակակից Հարավային Սուդանի տարածքում, տարբեր տվյալներով, սովից մահացել են 70 հազարից մինչեւ մի քանի հարյուր հազար բնակիչներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am