Բիլ Գեյթսն առաջարկել Է եկամտահարկ գանձել ռոբոտներից

Armenpress 14:14, 20 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբոտների համար եկամտահարկի եւ շահութահարկի բացակայությունը մեքենաներին անարդարացի առավելություն  Է ապահովում մարդկանց հանդեպ, կարծում Է Բիլ Գեյթսը՝ Microsoft-ի հիմնադիրներից մեկը եւ Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Quartz հրատարակությունում հրապարակված հարցազրույցում նա առաջարկել Է հարկ դնել ռոբոտներ օգտագործող ընկերությունների վրա, որպեսզի թեկուզեւ որոշ ժամանակով դանդաղեցվի գործունեության շատ տեսակների ավտոմատացումը եւ ֆինանսավորվեն կենդանի մարդկանց համար զբաղվածության այլընտրական տեսակները, ներառյալ զառամյալների խնամքը եւ դպրոցներում աշխատանքը երեխաների հետ:  
«Հարկավոր Է ձգտել հարկի մակարդակի բարձրացման եւ նույնիսկ ավտոմատացման արգելակման»,- համոզված Է Գեյթսը, քանի որ տեխնոլոգիաների զարգացումն ընթանում Է մի ամբողջ շարք պրոֆեսիաներից եւ մասնագիտություններից մարդկանց դուրսմղմանը համընթաց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am