Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդով վաճառվել Է 243 հազար դոլարով

Armenpress 10:53, 20 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսն ԱՄՆ-ում փետրվարի 19-ին կայացած աճուրդում վաճառվել Է 243 հազար դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Alexander Historical Auctions աճուրդային տան հայտարարության մեջ: 
France-Presse գործակալության տվյալներով՝ հեռախոսի արժեքը գնահատվում Էր 200 – 300 հազար դոլարի սահմաններում, մինչդեռ դրա մեկնարկային գինը կազմել Է 100 հազար: 
Siemens հեռախոսը՝ Հիտլերի անվան փորագրությամբ, եղել Է վերմախտի նվերը: 1945 թվականին խորհրդային զինվորներն այն գտել են Հիտլերի բունկերում եւ այնուհետեւ տվել բրիտանացի մի սպայի, որի ընտանիքն ավելի քան 70 տարի պահել Է ապարատը:
Աճուրդային տունն այդ լոտը համարում Է «բոլոր ժամանակների, հնարավոր Է՝ ամենաավերիչ «զենքը», որը միլիոնավոր մարդկանց կյանքեր Է խլել ամբողջ աշխարհում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am