Տեղի ունեցան աշխարհի կանանց առաջնության 1/8 եզրափակչի երկրորդ պարտիաները

Armenpress 20:42, 19 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում տեղի ունեցան շախմատի աշխարհի կանանց առաջնության 1/8 եզրափակչի երկրորդ պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ պարտիաներում հաղթանակներ տոնեցին միայն Աննա Մուզիչուկն ու Նի Շիցյունը: Մյուս 6 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Երկու պարտիաների արդյունքով 1/4 եզրափակչի ուղեգրեր նվաճեցին Աննա Մուզիչուկը, Անտուանետա Ստեֆանովան, Նի Շիցյունն ու Նանա Դզագնիձեն: Ցզյու Վենցզյուն – Օլգա Գիրյա, Տան Չժունչի – Ռութ Պադմինի, Հարիկա Դրոնավալի – Սոֆիկո Գուրամիշվիլի, Ալեքսանդրա Կոստենյուկ – Պիա Կրամլինգ մրցախաղերի հաղթողները կորոշվեն վաղը կայանալիք թայ-բրեյքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am