Հայաստանի ֆուտբոլի Մ16 հավաքականը հաղթեց Անդորրային

Armenpress 15:26, 19 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Անդորրայի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Արման Ղազարյանը: 11-մետրանոցներով 4:2 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի Մ-16 հավաքականը:

 Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Հարություն Մելքոնյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Գրիգոր Հովհաննիսյան 15. Կարեն Մուրադյան 16. Արսեն Գյուլամբարյան 17. Գրենիկ Պետրոսյան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am