Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկվել 62-ամյա կին

Armenpress 17:47, 18 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆԻ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «ՎԱԶ 21014»  մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1955 թվականին ծնված Գյուլնարա Ե.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց: 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակ 3-րդ վաշտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am