Մոգերինին հանդես է եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պահպանելու օգտին

Armenpress 16:48, 18 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանվեն մինչև մինսկյան համաձայնագրի իրականացումը՝ ուղղված Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մինսկյան պայմանավորվածություններն ամբողջությամբ իրականացվեն: Ինչպես գիտեք, Ռուսաստանի դեմ գործում են պատժամիջոցներ, ինչպես Ղրիմի անօրինական միավորման, այնպես էլ Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով: Այդ պատժամիջոցները հստակ կապված են մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հետ, և ԵՄ նման դիրքորոշումը կպահպանվի»,- Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ ասել է Մոգերինին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am