Նալբանդյանը հանդիպել է ԿԽՄԿ նախագահի հետ

Armenpress 19:32, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը շեշտել է ԿԽՄԿ կարևոր մարդասիրական առաքելությունը՝ արժևորելով ԿԽՄԿ շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Պիտեր Մաուրերն ընդգծել է ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու տասնամյակներ ի վեր Հայաստանի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am