Իրանում ծաղրել են Ադրբեջանի դրոշը

Armenpress 20:46, 16 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական Քերմանշահ քաղաքում փետրվարի 16-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպիչները ծաղրել են Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով haqqin.az-ը, Ռուսաստանի դեմ հանդիպումից առաջ ներկայացելով Ադրբեջանի թիմին՝ կազմակերպիչները մարզահամալիր են դուրս բերել տարօրինակ դրոշ, որում ութաթև աստղը և կիսալուսինը դրոշի մեջտեղից տեղափոխված են եղել ձախ կողմ:

Բացի դրանից, դրոշի վրա եղել են երկու սպիտակ գծեր:

Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել կազմակերպիչներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am