Հայաստանում գինու արտադրությունն աճել է 14.8 տոկոսով

Armenpress 20:58, 15 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին արտադրվել է 6 մլն 809.6 հազար լիտր գինի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այն 2015 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 14.8%-ով։

Միևնույն ժամանակ շամպայն գինիների արտադրությունն աճել է 8.4%-ով և կազմել 713.4 հազար լիտր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am