Apple-ն մատնադրոշմների սքաներով էկրանի արտոնագիր Է ստացել

Armenpress 15:02, 15 Փետրվար, 2017

 

 ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի բյուրոն Միացյալ Նահանգների Apple կորպորացիային հանձնել Է դիսփլեյի արտոնագիր, որը կարող Է ընթերցել մատնադրոշմները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge ինտերնետ-պորտալը:  
Գրանցված արտոնագրի համաձայն՝ շարժական սարքի Էկրանին առաջարկվում Է տեղադրել զգայուն ինֆրակարմիր դիոդներ, որոնք լուսաճառագայթող դիոդների հետ զուգորդմամբ թույլ են տալիս ընթերցել մատնադրոշմները: Ներկայում IPhone-ի սմարթֆոններում դրա համար առանձին դակտիլոսկոպիկ սենսոր Է կիրառվում:  
Արտոնագրում չի նշվում, թե ընկերության հատկապես որ սրարքերում կկիրառվի նոր տեխնոլոգիան: Պորտալն ուշադրություն Է հրավիրում այն բանին, որ սույն նորաստեղծությունը կարող Է Apple-ին թույլ տալ ստեղծել շարժական սարք, որի ամբողջ առջեւի պանելը Էկրան Է եւ զուրկ ինչ-ինչ առանձին կոճակներից՝ ըստ որում պահպանելով մատնադրոշմների ճանաչման գործառույթը: Պորտալը հիշեցնում Է, որ, չհաստատված լուրերի համաձայն՝ հենց այդ տեսքը կունենա ակնկալվող iPhone 8-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am