Լեգենդար Nokia 3310-ի արտադրությունը կվերականգնվի

Armenpress 21:20, 14 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիննական HMD Global Oy ընկերությունը, որը տիրապետում է Nokia բրենդի բացառիկ իրավունքներին, նախատեսում է Mobile World Congress ցուցահանդեսում ներկայացնել նախկինում ժողովրդականություն վայելած Nokia 3310 հեռախոսի ժամանակակից տարբերակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է VentureBeat-ը:

Հեռախոսը կարժենա 59 եվրո: Ընկերությունն ակնկալում է, որ 3310 մոդելը կգնեն որպես երկրորդ հեռախոս` նոստալգիկ զգացմունքներից ելնելով:

Բացի այդ, միջոցառմանը կներկայացվեն ֆիննական բրենդի ևս երեք մոդելներ` Nokia 3 (գինը 149 եվրո), Nokia 5 (199 եվրո) և Nokia 6 ( 249 եվրո) սմարթֆոնները:      

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ փետրվարի 26-ին Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress-ում HMD Global-ը ներկայացնելու է իր Android-սմաթֆոնը:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am