Ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է ազնիվ մետաղների գները

Armenpress 16:27, 13 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է փետրվարի 13-19-ի ազնիվ մետաղների գնման և բացթողման գները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ժամանակահատվածում ոսկու գնման գինը կազմել է 17 հազար 739,21 ՀՀ դրամ, իսկ բացթողման գինը՝ 19 հազար 281,75 դրամ:

Արծաթի գնման գինը 254,38 դրամ է, իսկ բացթողմանը` 276,50 դրամ: Պլատինի համար սահմանված գինը 14 հազար 532,63 է, իսկ բացթողմանը` 15 հազար 796,34 դրամ:

Պալադիում ազնիվ մետաղի գնման համար սահմանվել է 1 հազար 66,29 դրամ, բացթողման համար 12 հազար 28,58 դրամ:

Գանձարանի կողմից  են հաստատվում և հրապարակվում ազնիվ, գունավոր, սև, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային գները՝ բնօգտագործման վճարի հաշվարկման նպատակով, մետաղական օգտակար հանածոների ռոյալթիների հաշվարկման նպատակով խտանյութում պարունակվող մետաղների համար Լոնդոնի մետաղների բորսայի տվյալները: Նաև՝ պարբերաբար հրապարակում է թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ, պլատին, պալադիում, ռոդիում, իրիդիում) գնման և բացթողնման գները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am