Էդգար Մանուչարյանը տեղափոխվել է թայլանդական «Պորտ» ակումբ

Armenpress 16:27, 10 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանուչարյանը մեկ օր անց, երբ հեռացել է «Ռատչաբուր»-ից, տեղափոխվեց թայլանդական մեկ այլ ակումբ` «Պորտ»:

Թայլանդի առաջնության առաջին իսկ տուրում մրցելու են երկու թիմերը` «Ռատչաբուր»-«Պորտ» զույգը:

Հայաստանի հավաքականի հարձակվողը թայլանդական ակումբ էր տեղափոխվել նախորդ տարվա նոյեմբերից և վերջինիս կազմում նախապատրաստվում էր Թայլանդի առաջնությանը: Մինչ այդ նա հանդես էր գալիս Եկատերինբուրգի «Ուրալ»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am