Զբոսաշրջիկների հոսքն Արցախ չի կանգնելու. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լապշինի արտահանձնմանը

Armenpress 10:14, 8 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան խոսքի ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների կոպտագույն ոտնահարում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:

Բալայանի մեկնաբանության մեջ ասվում է. «Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am