Երևանում չորրորդ հարկից ընկած 23-ամյա երիտասարդի վիճակը ծանր է

Armenpress 13:47, 3 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Խորենացու փողոցի 15-րդ շենքի 4-րդ հարկից վայր ընկած 23-ամյա երիտասարդի վիճակը ծանր է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տուժածն ի վիճակի չի եղել որևէ բան պատմել կատարվածի մասին: Ոստիկանությունն ահազանգը ստացել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցից: Հիվանդանոցի աշխատակիցն ասել է, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել 1994 թվականին ծնված Հ.Ս.-ն:

Ըստ շտապօգնության բժշկի՝ Հ.Ս.-ն վայր է ընկել Երևանի Խորենացի փողոցի 15-րդ հասցեի 4-րդ հարկից և այժմ վերակենդանացման բաժանմունքում է, ծանր վիճակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am