Լեւոն Մկրտչյանը նպատակահարմար է համարում Մատենադարանի գործունեությունը որպես անկախ միավոր

Armenpress 11:33, 3 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կարծում է, որ արդեն ժամանակն է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Կառավարության որոշումով  ամրագրել եւ դուրս գանել որեւէ մեկի ենթակայությունից, դարձնել այն ինքնուրույն հզոր հիմնադրամ:

«Մատենադարանը մեր երկրի կարեւորագույն հաստատություններից է, եւ կարիք ունենք այն դարձնելու հատուկ հիմնադրամ: Արդեն իսկ կազմակերպչական աշխատանքների ճանապարհին ենք, որպեսզի Մատենադարանը դառնա մեր երկրում գիտության, մշակույթի հայագիտության կարեւորագույն  բրենդներից մեկը, որտեղ ձեռագրային ֆոնդերը, ըստ էության,  կլինեն պետության բացառիկ  սեփականությունը, իսկ հիմնադրամը կտնօրինի հաստատությունը: Եւ Մատենադարանը կլինի իսկապես անկախ միավոր:  Սա է կառուցվածքի  փոփոխությունը, սա կանենք, եւ դրանից հետո նոր ձեւաչափով կկայանան տնօրենի ընտրություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լեւոն Մկրտչյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am