Կալիֆոռնիայում Google-ի ավտոմոբիլները համարել են անվարորդ մեքենաներից ամենաանվտանգները

Armenpress 17:08, 2 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ի այն տեխնոլոգիան, որն ավտոմեքենաներին թույլ Է տալիս ճանապարհներով երթեւեկել առանց վարորդի, անվտանգության  առումով գերազանցում Է մրցակիցների համանման մշակումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունների  հաշվետվության մեջ:    
Waymo-ի՝ Google-ի ստորաբաժանման մշակած ավտոմոբիլներն անցյալ տարի նահանգի ճանապարհներով անցել են գրեթե 1 միլիոն կիլոմետր, ինչը 30 անգամ ավելի Է, քան ընկերության բոլոր մրցակիցների ցուցանիշը միասին վերցված: Ըստ որում մարդու միջամտություն եւ կառավարման ձեռքի ռեժիմի փոխարկում պահանջվել Է յուրաքանչյուր 8 հազար կիլոմետրում սոսկ մեկ անգամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am