Պատմության և մշակույթի հուշարձանների տեղեկատվական բազան կդառնա առավել մատչելի

Armenpress 15:50, 2 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ ծրագրով կապահովվեն հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների վերաբերյալ կադաստրային տվյալները, ձեռք կբերվեն հուշարձանների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները:

«Առավել մատչելի կդառնա դրանց վերաբերող տեղեկատվական բազան, կստեղծվեն հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության գործընթացների լիարժեք և արդյունավետ կառավարման հնարավորություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ կապահովվեն նաև հուշարձանների օգտագործման առավել անվտանգ օգտագործման խնդիրները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am