Մերկելը եւ Թրամփը կքննարկեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունները

Armenpress 14:54, 27 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում Է, հեռախոսազրույց կանցկացնեն առաջիկա շաբաթ օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին հայտնել Է գերմանական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով անունը չնշված աղբյուրի: 
Սպասվում Է, որ խոսակցության հիմնական թեման կդառնա Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ քաղաքականությունը: 
Առայժմ հայտնի չԷ, թե կքննարկվի արդյոք Ռուսաստանի նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցների հնարավոր չեղարկումը, ընդգծում Է հեռուստաալիքը:
Հունվարի 27-ին ավելի վաղ Politico հրատարակության լրագրող Սյուզան Գլասերը, վկայակոչելով սեփական աղբյուրներ, թվիթերում գրել Է, որ Թրամփի վարչակազմը, հավանաբար, պատրաստվում Է միակողմանի կարգով հանել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները: 
Գլասերի հաղորդագրություններից պարզ չԷ՝ խոսքն արդյոք վերաբերում Է սահմանափակիչ բոլոր միջոցներին, թե միայն պատժամիջոցների ռեժիմի թուլացմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am